Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները
Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
ա) տուգանք.
բ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցում.
գ) ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցում.
դ) մասնագիտական որակավորումից զրկում:»: