Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2015 թվականի N 1105-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ոլորտում գտնվող լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 229-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 3-րդ կետի «Վերջնաժամկետը» սյունակում «2014 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2017 թ. օգոստոսի երրորդ տասնօրյակ» բառերով, իսկ «Ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիր» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2015 թ. մայիսի 21-ին ստորագրված ֆինանսական աջակցության ծրագիր» բառերով.

2) որոշման հավելվածի 4-րդ կետի «Վերջնաժամկետը» սյունակում «2015 թ. հունիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2017 թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. նոյեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։