ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2015 թվականի N 1357-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2014 ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈԻԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2013 ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԴԻՄԱՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հուլիսի 17-ի N 790-Ն որոշման 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի համայնքներում 2014 ու 2015 թվականներին կարկտահարության պատճառած վնասները հնարավորինս մեղմելու և հողօգտագործողներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին ու 11-ին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում մայիսի 24-ին ու հուլիսի 8-ին կարկտահարված համայնքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազամակերպության միջոցով դադարեցնել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում՝
1) 2013 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին հատկացված՝ 633.22 տոննա՝ 101315.2 հազ. դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին հատկացված՝ 83.16 տոննա՝ 13305.6 հազ. դրամ արժեքով աշնանացան ցորենի առաջին վերատադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 790-Ն որոշման հավելվածի.
2) 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին հատկացված՝ 1193.85 տոննա՝ 191016.0 հազ. դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին հատկացված՝ 130.05 տոննա՝ 20808.0 հազ. դրամ արժեքով աշնանացան ցորենի առաջին վերատադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով` համաձայն սույն որոշման հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 19-ի N 1357-Ա որոշման
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, օգոստոսի 10-ին ԵՎ 11-ին կարկտահարված համայնքների
NN ը/կ Համայնքը Քանակը (տոննա) Գումարը (հազ. դրամ)
1. Գետք 36.7 5872
2. Ղարիբջանյան 0 0
3. Ախուրիկ 28.1 4496
4. Առափի 17.6 2816
5. Ազատան 110.4 17664
6. Բենիամին 33.9 5424
7. Այգաբաց 61 9760
8. Արևիկ 57.45 9192
9. Բասեն 70.4 11264
10. Ջրառատ 39.2 6272
11. Լուսակերտ 0 0
12. Հովտաշեն 27.5 4400
13. Նոր Կյանք 33.3 5328
14. Սարատակ 5 800
15. Վարդաքար 50 8000
16. Մեղրաշեն 94.1 15056
17. Անուշավան 0 0
18. Փանիկ 36 5760
19. Գեղանիստ 34.6 5536
20. Գետափ 10 1600
21. Սպանդարյան 2 320
22. Գուսանագյուղ 47.35 7576
23. Ոսկեհասկ 6.75 1080
24. Երազգավորս 17.7 2832
25. Հայրենյաց 51 8160
26. Հայկասար 48 7680
27. Տուֆաշեն 34.9 5584
28. Ձորակապ 61.2 9792
29. Մարալիկ 7.4 1184
30. Հառիճ 0 0
31. Հոռոմ 45 7200
32. Մեղրաշատ 68.9 11024
33. Ողջի 39.9 6384
34. Բյուրակն 18.5 2960
Ընդամենը 1193.85 191016
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում մայիսի 24-ին ԵՎ հուլիսի 8-ին կարկտահարված համայնքների
NN ը/կ Համայնքը Քանակը (տոննա) Գումարը (հազ. դրամ)
1. Մեծավան 6 960
2. Դսեղ 8 1280
3. Օձուն 7,5 1200
4. Ծաթեր 8,9 1424
5. Արևածագ 15,7 2512
6. Մղարթ 7 1120
7. Գյուլագարակ 20,4 3264
8. Վարդաբլուր 28,85 4616
9. Հոբարձի 20,2 3232
10. Ագարակ 7,5 1200
Ընդամենը 130,05 20808
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան