Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2015 թվականի N 1126-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 3-5-ը Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզ գործուղված պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Գագիկ Բեգլարյանինը, Արմեն Մուրադյանինը, Գագիկ Միրիջանյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Հայկ Գրիգորյանինը և Վիոլետա Աղաջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներինը՝ Արտակ Ալեքսանյանի, Կարեն Սիմոնյանի, Արմեն Անդրեասյանի և Արմինե Ուդումյանի ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության միջոցով:

2. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվել են համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. նոյեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 25-ի N 1126-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-5-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (պատվիրակության ղեկավար)

Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար

Գ. Միրիջանյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (03.11.2015 թ.-11.11.2015 թ.)

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար

Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ

Վ. Աղաջանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Ալեքսանյան - «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար

Կ. Սիմոնյան - «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր օպերատոր

Ա. Անդրեասյան - «Հ1» հեռուստաընկերության առաջին լրատվականի օպերատոր

Ա. Ուդումյան - «Հ1» հեռուստաընկերության առաջին լրատվականի թղթակից

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։