ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1129-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝
1. Հայաստանի Հանրապետության մարզերին և համայնքներին հասցված վնասների չափերը ճշտելու, դրանք վերացնելու, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների համար ֆինանսական հատկացումների իրական ծավալները ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել քամու հետևանքով Հայաստանի Հանրապետության մարզերին հասցված վնասների չափերը և անհրաժեշտ ֆինանսական հատկացումների իրական ծավալները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
նոյեմբերի 26-ի N 1129-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Երիցյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներ
Ա. Ղուլարյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան մարզային կառույցների ղեկավարներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան