ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1377-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան N 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2015 թվականին հատկացնել 28,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1377-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
Ծրագրային դասիչը Անվանումը
Ներդրումներ մշակութային օբյեկտներում
Նկարագրությունը
Ներդրումներ՝ ՀՀ Սյունիքի մարզի մշակութային օբյեկտների վերանորոգման նպատակով
1168 ԵԿ04
Ծախսերը (հազ. դրամ) X 28,000,0
ՀՀ Սյունիքի մարզի մշակութային օբյեկտ
Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Ներդրումներն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը գործող չափորոշիչներին համապատասխան անհրաժեշտ ծավալով և որակով
Ծախսային արդյունավետության բարելավման վրա - - -
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը/դասը) (հազ. դրամ)
1168 ԾՐԱԳԻՐ
ԵԿ04 ՀՀ Սյունիքի մարզի մշակութային շենքերի կապիտալ վերանորոգում 28,000,0
Տվյալ ներդրման հետ կապված ծրագիրը (ծրագրերը)
ՀՀ Սյունիքի մարզի մշակութային շենքերի վերանորոգում
Կազմակերպության անվանումը, որտեղ կատարվում է ներդրումը
1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան