Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32215454

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

12 նոյեմբերի 2015 թ.

ք. Երևան N 288-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 23-ի N 656 որոշման պահանջներով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների, մարզերի և Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռները կազմելու մասին հրահանգները հաստատելու մասին» N 143-Ն հրամանի 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի «Համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու մասին» հրահանգի IV բաժնի տեքստից հանել «Հողերի ընթացիկ հաշվառման, գործերի վարման պատասխանատվությունը համայնքի ղեկավարի հրամանով դրվում է համայնքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի վրա, որը պատասխանատվություն կկրի հողերի ընթացիկ հաշվառման, դրանցում ընդգրկված տվյալների ճշտության, հերթապահ կադաստրային քարտեզների վարման համար:» բառերը:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Համաձայնեցված է

ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների

նախարար պրն Ա. Երիցյան Համաձայնեցված է

ՀՀ գյուղատնտեսության նախարար

պրն Ս. Կարապետյան Համաձայնեցված է

ՀՀ քաղաքաշինության նախարար

պրն Ն. Սարգսյան

Համաձայնեցված է

ՀՀ բնապահպանության նախարար

պրն Ա. Գրիգորյան Համաձայնեցված է

ՀՀ մշակույթի նախարար

տիկին Հ. Պողոսյան Համաձայնեցված է

ՀՀ ազգային վիճակագրական

ծառայության նախագահ

պրն Ս. Մնացականյան

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

պրն Մ. Սարգսյան

12.11.2015 թ. N 288-Ն հրաման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։