«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
17 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան N 1060-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով և 16-րդ կետով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի հավելվածի 1-ին՝ «Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.296-րդ, 1.297-րդ, 1.298-րդ, 1.299-րդ, 1.300-րդ, 1.301-րդ, 1.302-րդ, 1.303-րդ, 1.304-րդ, 1.305-րդ, 1.306-րդ և 1.307-րդ կետերով.
« 1.296 Գիազինոն Ջի դիազինոն 100 հատիկներ
1.297 Բիտոկս դելտամետրին 5 խտացված էմուլսիա
1.298 Էկտոցիդոլ 600 դիազինոն 600 խտացված էմուլսիա
1.299 Վալպան ալֆա-ցիպերմետրին 125 խտացված կախույթ
1.300 Վավապրիդ իմիդոկլոպրիդ 350 խտացված կախույթ
1.301 Պրոկլեյն էմամեկտին բենզոատ 50 ջրում դիսպերսվող հատիկներ
1.302 Ուզբան քլորպիրիֆոս 480 խտացված էմուլսիա
1.303 Լազիոտրափ կապսուլա
1.304 Պրոկան էմամեկտին բենզոատ 57 ջրում լուծվող հատիկներ
1.305 Դիազին-600 սուպեր դիազինոն 600 խտացված էմուլսիա
1.306 Լյուֆոքս լյուֆենուրոն +ֆենօքսիկարբ 30+75 խտացված էմուլսիա
1.307 Էֆորիա լյամբդա-ցիհալոտրին + թիամեթօքսամ 106+141 խտացված կախույթ
».
2) Հրամանի հավելվածի 5-րդ՝ «Մկնասպան պատրաստուկներ (ռոդենտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.015-րդ կետով.
« 5.015 Ռոդիֆակում Ս բրոդիֆակում 2.5 փոշի
».
3) Հրամանի հավելվածի 6-րդ՝ «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.229-րդ, 6.230-րդ, 6.231-րդ, 6.232-րդ, 6.233-րդ, 6.234-րդ, 6.235-րդ և 6.236-րդ կետերով.
« 6.229 ՄաքսՕն ֆլուդիօքսոնիլ 25 խտացված էմուլսիա
6.230 Զիդան մանկոցեբ 800 թրջվող փոշի
6.231 Ալետտ ալյումինի ֆոսէթիլ 800 թրջվող փոշի
6.232 Լունա սենսեյշն Ֆլուոպիրամ + տրիֆլօքսիստրոբին 250+250 խտացված կախույթ
6.233 Պասադոբլ ֆլուոպիկոլիդ+պրոպինեբ 50+650 ջրում դիսպերսվող հատիկներ
6.234 Բայֆոն տրիադիմեֆոն 250 Էմուլսիայի կոնցենտրատ
6.235 Ռիդոմիլ Գոլդ ՄՑ մանկոցեբ+մետալաքսիլ Մ 640+40 ջրում լուծվող հատիկներ
6.236 Ցիդելի Տոպ դիֆենոկոնազոլ + ցիֆլուֆենամիդ 125+15 դիսպերսված խտածո
».
4) Հրամանի հավելվածի 8-րդ՝ «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.155-րդ, 8.156-րդ, 8.157-րդ և 8.158-րդ կետերով.
« 8.155 Տրիոն մեզոտրիոն 480 էմուլսիոն կոնցենտրատ
8.156 Ռեյնի ռիմսուլֆուրոն 250 ջրում դիսպերսվող հատիկներ
8.157 Ցունամի գլիֆոսատ 480 ջրային լուծույթ
8.158 Արտիստ ֆլուֆենացետ+մետրիբուզին 240+175 ջրում դիսպերսվող հատիկներ
».
Ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հայրապետյան