ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1397-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ստանդարտների մշակման ծառայությունների 2015 թվականի ծրագիրը և ստանդարտացման 2015 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 614-Ա որոշման N 2 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 1.50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.50. Օրգանական սննդամթերքի արտադրման, մշակման, պիտակավորման և մակնշման ուղեցույց
Ազգային ստանդարտի մշակում՝ Կոդեքս Ալիմենտարիուսի CAC/GL 32-1999 ստանդարտին ներդաշնակ Օրգանական սննդամթերքի արտադրման, պիտակավորման և մակնշման գործընթացի կարգավորում՝ շուկայում մեքենայություններից պաշտպանելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ) ստանդարտ 2015 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
2) 1.54-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.55-րդ և 1.56-րդ կետերով.
1.55. Բաստուրմա և սուջուխ. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի մշակում պահանջների սահմանում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ) ստանդարտ 2015 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
1.56. Ջրի որակ. Բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով
Ազգային ստանդարտի մշակում՝ ԻՍՕ 10304-1:2007 ստանդարտին ներդաշնակ Փորձարկման մեթոդի արդիականացում միջազգային պահանջներին ներդաշնակ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ) ստանդարտ 2015 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 30
Երևան