Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-04-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-04-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2012 թվականի N 277-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքային կառավարման եվ արտակարգ իրավիճակների նախարարության ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1527-Ն)

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների հետևյալ թիվը`

Ընդհա-նուր թիվը Փրկարարական ծառայության

հաստիքներ` Քաղաքա-ցիական ծառայողներ Տեխնիկական սպասարկող

անձնակազմ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն 3544 3308, որից՝ գործուղված հաստիքներ են` 60 176

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա 18

Աղետների բժշկության կենտրոն 27

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում 1

Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում, օտարերկրյա այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ 5

Արտակարգ իրավիճակների օդանավակայան 10

(1-ին կետը փոփ., լրաց. 07.02.13 N 117-Ն, փոփ., խմբ. 25.12.14 N 1527-Ն, փոփ. 26.11.15 N 1395-Ն)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 3-րդ սյունակի վերջին տողով նախատեսված՝ 5 հաստիքների պահպանման համար լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում:

(2-րդ կետը փոփ. 25.12.14 N 1527-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության թվաքանակը սահմանելու մասին» N 2318-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։