Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1416-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2398445), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի N 64 հասցեում գտնվող շենքը և շինությունները` համաձայն հավելվածի, և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ՝ 0.3 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքին՝ նշված շենք-շինություններում բնակվող բնակիչներին անհատույց սեփականաշնորհելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1416-Ա որոշման

Ց ա ն կ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԳյումրՈՒ համայնքին նվիրաբերվող շենք-շինությունների

NN ը/կ Գույքի տեսակը Շինության համարը՝ ըստ սեփականության վկայականի Շահա-գործման հանձնման տարեթիվը Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) Սկզբնական արժեքը (հազ. դրամ) Ծանոթագրություն

1. Շենք (վարչական) 1 1935 թ. 351.17 14046.8

2. Ավտոտնակ 2 1935 թ. 19.4 485.0 առանց ծածկի

3. Ավտոտնակ 3 1935 թ. 34.8 1566.0

4. Ավտոտնակ 4 1935 թ. 39.4 1773.0

5. Պարիսպ - 20 80.0

Ընդամենը 17950.8

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։