Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 53 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-12-07-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

3 դեկտեմբերի 2015 թվականի N 53

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 53 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի N 53 արձանագրության 22-րդ կետով հավանության արժանացած «Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում և դրանով հավանության արժանացած՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի վերնագրում և տեքստում «ռազմավարական ծրագիր» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ռազմավարություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի`

ա. նախաբանում «Ծրագիրն ընդգրկում է 2014-2025 թթ. ժամանակահատվածը և կարող է հանդիսանալ» բառերը փոխարինել «Ռազմավարությունը հանդիսանում է» բառերով, իսկ 10-րդ և 11-րդ կետերում «Ծրագրի» բառը փոխարինել «Ռազմավարության» բառով,

բ. 29-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 7-ի «Բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմն ու կանոնակարգը հաստատելու մասին» N 401-Ն որոշմամբ ստեղծված խորհրդի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի N 859-Ա որոշմամբ ստեղծված՝ բնակարանայի ոլորտի ծրագրերի համակարգման խորհրդի» բառերով.

3) 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։