Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-12-17-ից մինչև 2024-05-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-05-18Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 հուլիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 2001 թվականի N 616

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները (ցանկը կցվում է) անհատույց` սեփականության իրավունքով, իսկ Տավուշի մարզի Գոշավանքը, Վայոց ձորի մարզի Նորավանքը և սբ. Փոկասի մատուռը, Արագածոտնի մարզի Ամբերդի սբ. Աստվածածին, Գեղարքունիքի մարզի Իլիկավանքի, Տավուշի մարզի Ախթալայի սբ. Աստվածածին և Շիրակի մարզի Մարմաշենի եկեղեցիներն անժամկետ` անհատույց իրավունքով, հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը`

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կնքել նշված վանքերի և եկեղեցիների հանձնման համապատասխան պայմանագրեր.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.02 N 95)

(2-րդ կետը փոփ. 02.02.02 N 95)

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզպետներին, Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել նշված վանքերի և եկեղեցիների անհրաժեշտ հողատարածքների ճշտման և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման աշխատանքների կատարումը:

(3-րդ կետը փոփ. 02.02.02 N 95)

4. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը (հանրապետական նշանակության հուշարձանների դեպքում) և համապատասխան մարզպետներին (տեղական նշանակության հուշարձանների դեպքում)` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետով սահմանված պահպանական պարտավորագրերի ստացումը Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված վանքերի և եկեղեցիների` հանձնման, հողատարածքների ճշտման և օգտագործման տրամադրման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 02.02.02 N 95)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 18-ի N 50 կարգադրությունը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 9-ից:

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՎԱՆՔԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ

NN

ը/կ Եկեղեցու,

վանքի

անվանումը

(ըստ ՀՀ մարզերի) Բնակավայ-

րի կամ

համայնքի

անվանումը Վիճակը Հուշարձանի

նշանակու-

թյունը ՀՀ կառավարության որոշման առկայությունը Նախկին

հատկացման

իրավունքը Ծանոթա-

գրություն

1 2 3 4 5 6 7 8

քաղ. Երևան

1. Սբ. Աստվածածին Մալաթիա գործող հանրապետական

-

2. Սբ. Աստվածածին Քանաքեռ գործող հանրապետական -

Արարատի մարզ

3. Սբ. Աստվածածին Դալար գործող հանրապետական -

4. Սբ. Գրիգոր Լուսավորիչ Բյուրավան գործող տեղական -

5. Սբ. Սարգիս Արգավանդ գործող հանրապետական -

6. Սբ. Հակոբ Արարատ գործող տեղական ՀՍՍՀ ՄԽ ներկայացում

05.01.1990թ սահմանված չէ

7. Սբ. Հարություն Ներքին Դվին գործող տեղական -

8. Սբ. Աստվածածին Վեդի գործող տեղական -

9. Սբ. Հակոբ Մրգավան գործող տեղական -

10. Սբ. Կարապետ

վանական համալիր Շաղափ չգործող հանրապետական -

11. Սբ. Աստվածածին Վերին Արտաշատ չգործող տեղական -

Արագածոտնի մարզ

12. Սբ. Մարինե Աշտարակ գործող հանրապետական -

13. Մուղնու վանական համալիր Մուղնի գործող հանրապետական 14.07.1993թ

N 326 կարգ. տնօրինության

14. Սբ. Աստվածածին Կարբի գործող հանրապետական -

15. Սբ. Հովհաննես Բյուրական գործող հանրապետական -

16. Սբ. Աստվածածին Նոր Եդեսիա գործող հանրապետական -

17. Սբ. Գևորգ Կոշ գործող տեղական -

18. Սբ. Աստվածածին Թալին գործող հանրապետական -

19. Սբ. Հովհաննես Մաստարա գործող հանրապետական -

20. Սբ. Խաչ Ապարան գործող հանրապետական -

21. Սբ. Հովհաննես Մելիք-գյուղ գործող տեղական -

22. Սբ. Աստվածածին Արագած գործող տեղական -

23. Սբ. Աստվածածին Հարթավան գործող հանրապետական -

24. Կարմրավոր Աշտարակ չգործող հանրապետական - սահմանների

ճըշտում

25. Սբ. Սիոն Մանկանոց Օշական չգործող հանրապետական -

26. (կետը չեղյալ է ճանաչվել 22.06.12 N 772-Ա, 12.12.13 N 1384-Ա)

27. Սաղմոսավանք Սաղմոսավան նորոգվող հանրապետական -

28. Սբ. Գևորգ Գառնահովիտ նորոգվող հանրապետական -

29. Հովնաննավանք Օհանավան նորոգվող հանրապետական -

30. Սբ. Մարիամ Թալինի գերեզմանա-տուն չգործող

7-րդ

դար հանրապետական -

31. Սբ. Հովհաննես Ոսկեվազ չգործող

7-րդ

դար հանրապետական -

Արմավիրի մարզ

32. Սբ. Հարություն Փարաքար գործող հանրապետական 14.07.1993թ

N 326 կարգ. տնօրինության

33. Սբ. Աստվածածին Փարաքար գործող տեղական -

34. Սբ. Ամենափրկիչ Մուսալեռ գործող տեղական -

35. Սբ. Նշան Գայ գործող տեղական -

36. Սբ. Հովհաննես Մրգաստան գործող տեղական -

37. Սբ. Աստվածածին Արշալույս գործող տեղական -

38. Սբ. Աստվածածին Բամբակաշատ գործող հանրապետական -

39. Սբ. Սահակ Տանձուտ գործող տեղական -

40. Սբ. Աստվածածին(Թարգմանչաց) Այգեշատ չգործող հանրապետական -

41. Սբ. Աստվածածին Արտիմետ չգործող տեղական -

42. Սբ. Ստեփանոս Դողս չգործող տեղական -

43. Սբ. Հարություն Սամաղար չգործող տեղական -

44. Սբ. Աստվածածին Հոկտեմբեր չգործող տեղական -

45. Սբ. Աստվածածին Մրգաշատ չգործող տեղական -

Գեղարքունիքի մարզ

46. Սբ. Թադևոս Դդմաշեն գործող հանրապետական ԽՍՀՄ ՄԽ

ներկայացում

27.07.1989թ անհատույց

օգտագործման

47. Հայրավանք Հայրավանք գործող հանրապետական 14.07.1993թ

N 326 կարգ. տնօրինության

48. Սբ. Աստվածածին Գավառ չգործող հանրապետական - բազիլիկ

49. Սբ. Աստվածածին Վարդենիս չգործող տեղական -

50. Թուխ Մանուկ Գեղհովիտ չգործող տեղական -

51. Սբ. Աստվածածին Վարդաձոր չգործող տեղական -

52. Սբ. Աստվածածին Երանոս չգործող տեղական -

53. Սբ. Աստվածածին Ծաղկաշեն չգործող հանրապետական - 9-րդ

դար, ավերակ

54. Գյուղական

եկեղեցի Շորժա չգործող հանրապետական -

55. Գյուղական

եկեղեցի Մարտունի,

Ճամբարակի

ենթ. չգործող հանրապետական -

56. Գյուղական

եկեղեցի Սողք չգործող հանրապետական - Կա

վերաանգնման

նախագիծ:

57. Կոթավանք Ներքին Գետաշեն չգործող հանրապետական - Ավերակ,

կա

վերականգնման

նախագիծ:

58. Կարմիր Ավետարան Ծովազարդ չգործող տեղական -

59. Սբ. Աստվածածին Կարմիրգյուղ չգործող հանրապետական -

60. Սբ. Աստվածածին Մարտունի չգործող հանրապետական -

Լոռու և Տավուշի մարզեր

61. Սբ. Աստվածածին Վանաձոր գործող հանրապետական -

62. Սբ. Սարգիս Վանաձոր գործող հանրապետական - նորակառույց

63. Սբ. Սարգիս Ստեփանավան գործող հանրապետական -

64. Սբ. Հարություն Սպիտակ գործող հանրապետական - նորակառույց

65. Սբ. Աստվածածին Գոգարան գործող տեղական -

66. Հաղպատի վանք Հաղպատ գործող հանրապետական 08.09.1989թ

N 579 կարգ. սահմանված չէ

67. Սբ. Աստվածածին Օձուն գործող հանրապետական 14.07.1993թ

N 326 կարգ. տնօրինության

68. Սբ. Սարգիս Տաշիր գործող հանրապետական - նորակառույց

69. Սբ. Ամենափրկիչ Մարգահովիտ չգործող հանրապետական 14.07.1993թ

N 326 կարգ. տնօրինության

70. Սբ. Ներսես Իջևան գործող տեղական -

Շնորհալի

71. Սբ. Հաղարծնի

վանք Հաղարծին գործող հանրապետական 01.02.1990թ

N 66 կարգ. սահմանված չէ

72. Մակարվանք Իջևան գործող հանրապետական 12.02.1988թ

N 75 կարգ. սահմանված չէ

73. Գյուղական

եկեղեցի Ճոճկան չգործող հանրապետական -

74. Գյուղական

եկեղեցի Շնող չգործող հանրապետական -

75. Գյուղական

եկեղեցի Լեռնապատ չգործող հանրապետական -

76. Սբ. Աստվածածին Լեռնավան չգործող տեղական -

77. Գյուղական

եկեղեցի Հարթագյուղ չգործող տեղական -

78. Սբ. Աստվածածին Մեծավան չգործող հանրապետական -

79. Գյուղական

եկեղեցի Վարդաբլուր չգործող հանրապետական -

80. Գյուղական

եկեղեցի Կուրթան չգործող հանրապետական -

81. Գյուղական

եկեղեցի Սվերդլով չգործող հանրապետական -

82. Գյուղական

եկեղեցի Լեջան չգործող տեղական -

83. Գյուղական

եկեղեցի Ուռուտ չգործող հանրապետական -

84. Սբ. Աստվածածին Սվերդլով չգործող հանրապետական - ճանապարհների

բացակայություն

85. Սբ. Աստվածածին Թովուզ չգործող հանրապետական -

86. Ոսկեվանք Ոսկեվան չգործող տեղական -

87. Սբ. Սարգիս Լճկաձոր չգործող տեղական -

88. Սբ. Հռիփսիմե Այգեհովիտ չգործող հանրապետական -

89. Սբ. Աստվածածին Աչաջուր չգործող հանրապետական -

90. Սբ. Գրիգոր Ջուջևան չգործող տեղական -

91. Սբ. Աստվածածին Կիրանց չգործող հանրապետական -

92. Գյուղական

եկեղեցի Կողբ չգործող հանրապետական -

93. Գյուղական

եկեղեցի Կոթի չգործող տեղական -

94. Սբ. Աստվածածին Ոսկեպար չգործող հանրապետական -

95. Գոշավանք Գոշ չգործող հանրապետական -

Կոտայքի մարզ

96. Սբ. Աստվածածին Բջնի գործող հանրապետական -

97. Սբ. Աստվածածին Հրազդան գործող տեղական -

98. Սբ. Նշան Եղվարդ գործող հանրապետական ԽՍՀՄ ՄԽ ներկայացում 27.07.1989թ անհատույց

օգտագործում

99. Սբ. Աստվածածին Եղվարդ գործող հանրապետական -

100 Սբ. Ստեփանոս Աբովյան գործող տեղական -

101 Սբ. Կաթողիկե Ջրվեժ գործող հանրապետական -

102 Սբ. Հովհաննես Առինջ գործող հանրապետական -

103 Սբ. Աստվածածին Նոր գյուղ գործող հանրապետական -

104 Սբ. Հակոբ Արամուս գործող հանրապետական -

105 Սբ. Կարապետ Ակունք գործող հանրապետական -

106 Սբ. Թադևոս Արզական գործող տեղական Հուշարձանների վարչ. N 11 հրաման

29.02.1995թ սահմանված չէ

107 Սբ. Մարիամ Աստվածածին Գառնի գործող հանրապետական 14.07.1993թ N 326 կարգ. տնօրի- նության

108 Կապուտավանք Կապուտան չգործող հանրապետական -

109 Մաքրավանք քաղ. Հրազդան չգործող հանրապետական -

110 Մայրավանք Սոլակ չգործող հանրապետական -

111 Թաղենյաց վանք Բուժական չգործող հանրապետական - խոնարհված

112 Սբ. Վարդան Ալափարս չգործող հանրապետական -

113 Սբ. Աստվածածին Ալափարս չգործող հանրապետական -

114 Սբ. Խաչ Հրազդան չգործող տեղական -

Շիրակի մարզ

115 Հառիճավանք Հառիճ գործող հանրապետական 09.08.1990թ

N 550 կարգ. սահմանված չէ

116 Հոգեվանք գործող հանրապետական - խոնարհված

117 Լմբատավանք գործող հանրապետական -

118 Սբ. Աստվածածին Գյումրի գործող հանրապետական -

119 Սբ. Նշան Գյումրի գործող հանրապետական -

120 Սբ. Գրիգոր

Լուսավորիչ Գյումրի գործող տեղական -

121 Սբ. Աստվածածին Մարալիկ գործող հանրապետական -

122 Սբ. Թադևոս Սառնաղբյուր գործող հանրապետական -

123 Եռախորան

եկեղեցի Պեմզաշեն գործող հանրապետական -

124 Գյուղական

եկեղեցի Ազատան գործող տեղական -

125 Գյուղական եկեղեցի Մեծ

Մանթաշ գործող տեղական -

126 Գյուղական

եկեղեցի Փոքր

Մանթաշ գործող տեղական -

127 Մակարավանք չգործող հանրապետական - խոնարհված

128 Առաքելոց չգործող հանրապետական - խոնարհված

129 Սբ. Ամենափրկիչ Գյումրի չգործող հանրապետական - խոնարհված

130 Գյուղական

եկեղեցիներ Արթիկ չգործող տեղական -

131 Գյուղական

եկեղեցի Ախուրյան չգործող տեղական - խոնարհված

132 Գյուղական

եկեղեցի Աշոցք չգործող տեղական -

133 Սբ. Հակոբ և Լուսավորչի

այրը Սառնաղբյուր չգործող հանրապետական - խոնարհված

134 Գյուղական

եկեղեցի Հոռոմ չգործող տեղական - խոնարհված

Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

135 Տաթևի վանք Տաթև գործող հանրապետական 12.02.1988թ

N 75 կարգ. սահմանված չէ

136 Սբ. Խաչ վանք գործող հանրապետական -

137 Գնդեվանք գործող հանրապետական 16.04.1991թ

N 183 կարգ. սահմանված չէ

138 Սբ. Գրիգոր

Լուսավորիչ Գորիս գործող հանրապետական -

139 Սբ. Նորակնունք Վերիշեն գործող տեղական -

140 Սբ. Հովհաննես Սիսիան գործող հանրապետական -

141 Սբ. Աստվածածին Մարտիրոս գործող հանրապետական ԽՍՀՄ ՄԽ

ներկայացում

27.12.1989թ սահմանված չէ

142 Սբ. Աստվածածին Եղեգնաձոր գործող տեղական -

143 Սբ. Հռիփսիմե Գեղանուշ գործող հանրապետական -

144 Սբ. Աստվածածին Մեղրի գործող հանրապետական -

145 Սբ. Հովհաննես Մեղրի գործող հանրապետական -

146 Սբ. Հովհաննես Թառաթումբ գործող տեղական -

147 Սբ. Գևորգ Ծավ գործող տեղական -

148 Սբ. Մինաս Տաթև գործող հանրապետական -

149 Սբ. Աստվածածին Արենի գործող հանրապետական -

150 Հերմոնավանք Հերմոնի մոտ չգործող հանրապետական -

(ցանկը փոփ. 22.06.12 N 772-Ա, 12.12.13 N 1384-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։