Եվրասիական տնտեսական հանձնաժողովԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2015 թվականի թիվ 14 քաղ. Մոսկվա
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում «հզորություն» եզրույթը սահմանելու մասով փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45–րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 85-րդ խմբի լրացուցիչ ծանոթագրությունները լրացնել 5-րդ ծանոթագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«5. 8501 ապրանքային դիրքում «հզորություն» եզրույթը նշանակում է անվանական ելքային հզորություն»։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: