ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2015 թվականի N 1161-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ապագա իրավապայմանագրային հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին և լիագումար առաջին նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վիգեն Քոչարյանինը և Հովհաննես Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Էդվարդ Նալբանդյանինը, Կարեն Նազարյանինը, Պարույր Հովհաննիսյանինը և Արա Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
դեկտեմբերի 4-ի N 1161-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 6-9-Ը Բելգիայի Թագավորություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (պատվիրակության ղեկավար)
Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Ազիզյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական
Պ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան