Եվրասիական տնտեսական հանձնաժողովԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2015 թվականի թիվ 11 քաղ. Մոսկվա
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 4-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշեց.
1. ««Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերն ընդունելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո
Հավելված
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: