«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հուլիսի 2015 թ. N 693-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ
ՆԱԽԱՐԱՐ
2 սեպտեմբերի 2015 թ. N 457-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 599-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի «Տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 8-Ն և թիվ 599-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ա. Երիցյան ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ և ԿԱՊԻ
ՆԱԽԱՐԱՐ
Գ. Բեգլարյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի 8 հուլիսի թիվ 693-Ն
և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թվականի սեպտեմբերի 2-ի
թիվ 457-Ն համատեղ հրամանով
«ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը` Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցում: Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցում: Փոստային կապի ազգային օպերատորին գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքների տրամադրում: Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնեցում։
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, «Գովազդի մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշում:
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է Պահպանված Պահպանված չէ Հայտնաբեր-ված խախտումները Առաջարկու-թյուններ հսկողության ընթացքում հայտնաբեր-ված խախտում-ների վերացման վերաբերյալ Հայտնաբեր-ված խախտում-ները վերացնելու նպատակով սահման-ված ժամկետները
1. Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
2. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
3. Համայնքում փոստի և այն համապատասխան տարածքով ապահովված լինելու առկայություն՝ համաձայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի:
4. Համայնքի տարածքում գովազդի տեղադրման թույլտվության վերաբերյալ ավագանու որոշումների առկայություն: Տեղադրված գովազդների համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմանը:
3. Գործառույթը` Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը, շահագործումն ու շինարարությունը: Կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման ու հանման թույլատրում:
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16- N 762 որոշում և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշում:
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է Պահպանված Պահպանված չէ Հայտնաբերված խախտումները Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները
1. Համայնքային ենթակայության ճանապարհների առկա վիճակը, դրանց պահպանման և շահագործման ուղղությամբ համայնքի ավագանու որոշումների առկայությունը, դրանք ճանապարհային նշաններով կահավորման տարատեղման սխեմաների առկայությունը և առկա նշանների, սխեմաների համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը:
2. Համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքների բարելավման ուղղությամբ ավա-գանու և համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների և կատարված ուսումնասի-րությունների առկայություն:
»