ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1437-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում «Սիբիր» ավիաընկերություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2015 թվականի 3-րդ եռամսյակում զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 11,285.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 10
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1437-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2 Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Տրանսֆերտի անվանումը
ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում
1069 ԾՏ10 Նկարագրությունը
ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում
Շահառուների քանակը ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ և մասնակիցներ, ինչպես նաև նրանց հավասարեցված անձիք 30 X
Գումարը (հազ. դրամ) X 11,285.6
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը եռամսյակային X
Շահառունիերի ընտրության չափանիշները
ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ և մասնակիցներ, ինչպես նաև նրանց հավասարեցված անձինք
Ծրագիրը (ծրագիրը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1069-Հատուկ սոցիալական տրանսֆերտներ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1437-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ՝ Հայաստանի Հանրապետության ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը 2015թ. (հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը (բաժինը/ խումբը/դասը) Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
1069 ԾՐԱԳԻՐ
Հատուկ սոցիալական տրանսֆերտներ 11,285.6
Ծրագրի նկարագրությունը
Աջակցություններ և փոխհատուցումներ հատուկ խմբերում ընդգրկված անձանց և ընտանիքներին
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ
ԾՏ10 04.05.04 ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում 11,285.6
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան