ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1438-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ Հեռուստատեսության ԵՎ ռադիոյի ազգային հանձնաժողովին ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին իրականացված մոնիթորինգի աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 8,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունները
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական
ցուցանիշներ ֆինանսական
ցուցանիշներ
տարի տարի
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ
Նկարագրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության և լիցենզավորման ծառայություններ, մոնիթորինգի, տեխնիկական պահանջների կատարման վերահսկողություն, վարչական վարույթի իրականացում և վարչական տույժի կիրառում, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում
1007 ԱԾ01
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X 8,000.0
Ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1007 Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովմանը, հեղինակային իրավունքի պաշտպանությանը
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը(բաժինը/ խումբը/ դասը) Ծրագիրը/քաղաքականության
միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցաումը
1007 ԾՐԱԳԻՐ
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ 8,000.0
Ծրագրի նկարագրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության և լիցենզավորման ծառայությունների, հսկողություն և վերահսկողություն, մոնիթորինգի, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովմանը, հեղինակային իրավունքի պաշտպանությանը
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
ԱԾ01 Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում կանոնակարգման ծառայություններ 8,000.0
Մատոցվող ծառայության նկարագրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության և լիցենզավորման ծառայություններ, մոնիթորինգի, տեխնիկական պահանջների կատարման վերահսկողություն, վարչական վարույթի իրականացում և վարչական տույժի կիրառում, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացում
Ծառայություն մատուցողի անվանումը
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան