«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11215461
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
24 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան թիվ 16-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի նոյեմբերի 19-ի «Ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի և միջազգային վարորդական վկայականներ տալու մատյանի ձևերը հաստատելու, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը սահմանելու մասին» N 18-Ն հրամանի 8-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
2015 թվականի նոյեմբերի 24-ի
N 16-Ն հրամանի
«Հավելված 8
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
2008 թվականի նոյեմբերի 19-ի
N 18-Ն հրամանի
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Հ/հ Ստորաբաժանման անվանումը Տեղակայման վայրը
1. Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժին Քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9
2. Երևանի հաշվառման-քննական բաժին Քաղաք Երևան, Գաջեգործների փողոց 76
3. Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գյուղ, 1-ին փողոց 7/1
4. Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք Արմավիրի մարզ, գյուղ Նորապատ, 5-րդ փողոց, 3-րդ նրբանցք 3
5. Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունք Արարատի մարզ, քաղաք Մասիս, Բաղրամյան փողոց 31
6. Աշտարակի հաշվառման-քննական բաժանմունք Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Ն.Աշտարակեցու փողոց 5
7. Գյումրիի հաշվառման-քննական բաժանմունք Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Լիսինյան փողոց 1
8. Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունք Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Լոռվա փողոց 1
9. Իջևանի հաշվառման-քննական բաժանմունք Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Արցախյան փողոց 6
10. Կապանի հաշվառման-քննական բաժանմունք Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գ.Արզումանյան փողոց 128բ
11. Գորիսի հաշվառման-քննական խումբ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Երևանյան խճուղի 3
12. Սևանի հաշվառման-քննական բաժանմունք Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Լճաշեն գյուղի խաչմերուկ
13. Մարտունու հաշվառման-քննական խումբ Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Մյասնիկյան փողոց 80
14. Վայքի հաշվառման-քննական խումբ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 3/2
»: