Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2020-05-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

Հոդված 55. Նոտարական կարգով վավերացվող գործարքները

գործել է մինչև 2020-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 55. Նոտարական կարգով վավերացվող գործարքները

1. Նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է պարտադիր նոտարական ձև:

Կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել և այլ գործարքներ, անգամ, եթե օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձև չի պահանջվում:

2. Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:

Նոտարի բացակայության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է փոխարինող նոտարը:

3. Նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող, գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող և այլն) անձին:

4. Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել Էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում կնքվող էլեկտրոնային պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Կենտրոնական բանկի խորհրդի համատեղ որոշմամբ, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա այլ պայմանագրերի վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, տիպային ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

(55-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն, 13.12.17 ՀՕ-316-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։