ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1453-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դպրաբակի համայնքի 3-րդ փողոցի 3 հասցեում գրանցված` բնակելի նշանակության անտառապահի տնակը` 274.48 քառ. մետր մակերեսով, 266 դրամ հաշվեկշռային արժեքով և անասնաշենքը` 51.04 քառ. մետր մակերեսով, 1632 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` անշարժ գույք), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել 1988 թվականից այնտեղ բնակվող՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 0,60529 հեկտար մակերեսով հողամասից 0.1 հեկտար մակերեսով հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով փոխանցվում է նվիրառուներին:
3. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել անշարժ գույքի և 0.1 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1453-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐԱԲԱԿի ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ՏՆԱԿՈՒՄ բնակվող անձանց
Նվիրառուի անունը, հայրանունը, ազգանունը Անձնագրային տվյալները
Նորա Մամիկոնի Խալաթյան AN0726717, տրված` 26.11.2013 թ., 042-ի կողմից
Դավիթ Կալինինի Խալաթյան AE0452950, տրված` 29.02.2000 թ., 042-ի կողմից
Հրանուշ Ոսուբի Խալաթյան AF0642652, տրված` 29.05.2003թ., 062-ի կողմից
Ասյա Դավիթի Խալաթյան ARM0041202676, տրված` 19.08.2014 թ., 042-ի կողմից
Հովսեփ Դավիթի Խալաթյան ԱԱ234243, տրված` 29.02.2000 թ.
Լիլիթ Դավիթի Խալաթյան ԱԱ284406, տրված` 15.02.2001 թ.
Կարեն Կալինինի Խալաթյան AK0391341, տրված` 24.10.2013 թ., 042-ի կողմից
Անահիտ Սերգեյի Բալյան AN0689267, տրված` 24.10.2013 թ., 042- կողմից
Սասուն Կարենի Խալաթյան AM0893770, տրված` 09.10.2012 թ., 042-ի կողմից
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան