Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ 12-ՐԴ ԿԵՏԻ 12-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

3 փետրվարի 2015 թվականի թիվ 6 քաղ. Մոսկվա

Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու կարգի մասին հրահանգի 12-րդ կետի 12-րդ ենթակետի մեջ փոփոխություններ կատարելու մասին

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու կարգի մասին հրահանգի 12-րդ կետի 12.2 ենթակետը լրացնել «, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգերը եզրափակելու նպատակով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող, եթե նախկինում այդպիսի ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևկերպման ժամանակ հայտարարագրվել են ցանկի տրամադրմամբ» բառերով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։