Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ (ՄՄ ՏԿ 008/2011)

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-03-06-ից մինչև 2025-09-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-28Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

3 փետրվարի 2015 թվականի թիվ 7 քաղ. Մոսկվա

Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որի համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

(ՄՄ ՏԿ 008/2011)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 3-րդ կետին (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավելվածի համաձայն՝ փոփոխություններ կատարել այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որոնց համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 3-ի

թիվ 7 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

որոնք կատարվում են այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որի համար մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը

1. 15-րդ դիրքի՝

ա) 1-ին սյունակում «խաղալիքներ էլեկտրական» բառերից հետո ավելացնել «այլ» բառը.

բ) 2-րդ սյունակում «9504 90 800 9-ից» բառերից առաջ ավելացնել «9504 50 000 9-ից» բառերը:

2. Ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետ:

«18. Ներկեր, մատներով քսելու համար նախատեսված ներկեր, գուաշ եւ այլ նույնանման արտադրատեսակներ 3213-ից համապատասխանության սերտիֆիկատ բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որոնք չեն հանդիսանում խաղալիք, եւ որոնք մակնշվածքում չեն պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար այն նախատեսված է, կամ երեխայի տարիքը նշանակող պատկերագիրը»:

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։