«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114095
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2014 թ. N 8-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ
ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2013 թ. N 599-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարար
Ա. Գևորգյան
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար
Գ. Բեգլարյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 8-Ն
և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 20-ի
թիվ 599-Ն
համատեղ հրամանով
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը` Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցում: Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցում: Փոստային կապի ազգային օպերատորին գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքների տրամադրում: Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնեցում։
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, «Գովազդի մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշում:
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է Պահպանված Պահպանված չէ Հայտնաբեր-ված խախտումները Առաջարկու-թյուններ հսկողության ընթացքում հայտնաբեր-ված խախտում-ների վերացման վերաբերյալ Հայտնաբեր-ված խախտում-ները վերացնելու նպատակով սահման-ված ժամկետները
1. Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
2. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
3. Համայնքում փոստի և այն համապատասխան տարածքով ապահովված լինելու առկայություն՝ համաձայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի:
4. Համայնքի տարածքում գովազդի տեղադրման թույլտվության վերաբերյալ ավագանու որոշումների առկայություն: Տեղադրված գովազդների համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմանը:
3. Գործառույթը` Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը, շահագործումն ու շինարարությունը: Կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման ու հանման թույլատրում:
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշում և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշում:
Դրույթների անվանումը Պահպանված է Թերի է Պահպանված Պահպանված չէ Հայտնաբերված խախտումները Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները
1. Համայնքային ենթակայության ճանապարհների առկա վիճակը, դրանց պահպանման և շահագործման ուղղությամբ համայնքի ավագանու որոշումների առկայությունը, դրանք ճանապարհային նշաններով կահավորման տարատեղման սխեմաների առկայությունը և առկա նշանների, սխեմաների համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը:
2. Համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքների բարելավման ուղղությամբ ավա-գանու և համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների և կատարված ուսումնասի-րությունների առկայություն:
(հավելվածը խմբ. 08.07.15 N 693-Ն)