Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-865 -06.10.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. ա) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-866 -08.10.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-866.1 -08.10.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-868 -12.10.2015-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-873 -16.10.2015, 22.10.2015 -ԳԿ-010/0

Հեղինակ` Ռուզաննա Մուրադյան

5. ա) Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին Կ-490 -10.04.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Շուկայի վերահսկողության մասին Կ-490.1 -10.04.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-490.2 -10.04.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-490.3 -10.04.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-490.4 -10.04.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

զ) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-490.5 -10.04.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

6. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-851 -16.09.2015, 01.12.2015 -ՍՀ-010/0

Հեղինակներ` Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Մհեր Շահգելդյան, Լևոն Դոխոլյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի

անդամների ընտրություն

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան

7 դեկտեմբերի 2015 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-187-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։