040.0706.11.11.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 1998 թվականի N 706
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 03.12.15 N 1456-Ն)
2. Գաղտնի:
3. (կետն ուժը կորցրել է 10.04.03 N 413-Ն)
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունիչ-տեղաբաշխման բաժնում գտնվող երեխաների սննդի օրական միջին նորման` համաձայն N 4 հավելվածի:
4.1. (կետն ուժը կորցրել է 03.12.15 N 1456-Ն)
4.2. (կետն ուժը կորցրել է 03.12.15 N 1456-Ն)
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված սննդի օրական միջին նորմաները` մեկամսյա ժամկետում հաստատել, ըստ զորատեսակների, իրենց համակարգի համար սննդի ապահովման նորմաները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման
Խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների սննդի օրական միջին նորման
(հավելվածն ուժը կորցրել է 03.12.15 N 1456-Ն)
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման
Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում դատապարտյալների սննդի օրական միջին նորման
Սննդամթերքի անվանումը
Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)
Հաց 650
Ձավարեղեն 120
Մակարոնեղեն 20
Միս, մսամթերք 90
Կաթ (կաթի փոշի) 100(14,3)
Ձուկ՝ առանց գլխի 100
Կենդանական յուղ, մարգարին 45
Շաքար, շաքարավազ 40
Աղ՝ կերակրի 10
Թեյ 1
Տոմատի մածուկ 3
Դափնետերև 0,1
Կարտոֆիլ 550
Բանջարեղեն 250
Հյութ 100
Հիվանդներին նշված նորմայից բացի լրացուցիչ տրվում են`
բուսական յուղ 20գ
կարագ 25գ
կաթ (կաթի փոշի) 100գ (14.3գ)
հավի ձու 0,5 հատ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ԵՎ ազգային անվտանգության նախարարության քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունիչ-տեղաբաշխման բաժնում գտնվող երեխաների սննդի օրական միջին նորման
Սննդամթերքի անվանումը
Սննդի նորման մեկ օրվա համար (գրամ)
Հաց 600
Ձավարեղեն 90
Մակարոնեղեն 40
Միս, մսամթերք 150
Ձուկ՝ առանց գլխի 100
Կենդանական յուղ, մարգարին 20
Կարագ 20
Պանիր 25
Կաթ (կաթի փոշի) 200(28,57)
Հավի ձու (շաբաթվա ընթացքում) 4 հատ
Բուսական յուղ 20
Շաքար, շաքարավազ 70
Աղ՝ կերակրի 10
Թեյ 1
Տոմատի մածուկ 3
Դափնետերև 0.1
Կարտոֆիլ 600
Բանջարեղեն 240
այդ թվում`
կաղամբ 130
գազար 40
գլուխ սոխ 40
բազուկ 30
Հյութ 150
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման
Կ Ա Ր Գ
ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 03.12.15 N 1456-Ն)
Հավելված N 6
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 706 որոշման
N 1 Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 03.12.15 N 1456-Ն)