ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1490-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 312-Ն որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1490-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 312-Ն որոշման
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների ԵՎ այլ տեղեկությունների վերաբերյալ
(20___թ. ________ կիսամյակի համար)
Իրավա-
բանական
անձի
անվանումը Գործու-
նեության
տեսակը Աշխատողների թիվը Հասույթը
(դրամ) Արտա-
հանման
ծավալը
(դրամ) Ռեզիդենտ բաժնեմասի
սեփականատեր
(բաժնետեր, փայատեր) Ոչ ռեզիդենտ բաժնեմասի
սեփականատեր
(բաժնետեր, փայատեր)
աշխատան-
քային
պայմա-
նագրերով քաղաքա-
ցիական
իրավական
պայմա-
նագրերով անունը, ազգանունը կամ անվանումը
(այդ թվում` ներդրումային ֆոնդերի) մասնակ-
ցության չափը
(տոկոս) անունը, ազգանունը կամ անվանումը
(այդ թվում` ներդրումային ֆոնդերի) մասնակ-
ցության
չափը
(տոկոս)
Այլ տեղեկություններ`
- փաստացի գործում է բացառապես հավաստագրով սահմանված գործունեության տեսակների ներքո.
Այո [ ] Ոչ [ ]
- աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.
Այո [ ] Ոչ [ ]
- հավաստագրի գործողության ընթացքում չի օտարել հիմնական միջոցներ, ինչպես նաև չի կնքել համատեղ գործունեության պայմանագիր.
Այո [ ] Ոչ [ ]
- իր գործունեության արդյունքները չի օտարել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող` ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին` բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի.
Այո [ ] Ոչ [ ]
Հավաստիացնում եմ, որ սույն հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջական է և արժանահավատ: Գիտակցում եմ, որ կեղծ և (կամ) ոչ արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության:
______________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
________ _______________ 20___ թ.»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան