Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 1.1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1.2-րդ մասի «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ» բառերը փոխարինել «հարկ վճարողի» բառերով, իսկ «գերավճարի գումարին կամ» բառերը հանել.
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ակցիզային դրոշմանիշերը կորցնելու կամ վնասվելու փաստն արձանագրելու (ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրության կազմման կամ հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման) օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկ վճարողը նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե:».
5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից օրենքով սահմանված դեպքերում հետ չընդունվելու կամ ակցիզային դրոշմանիշերի կորստի դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված կամ կորցրած ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:».
6) 11-րդ մասից հանել «հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում,» բառերը.
7) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հարկ վճարողը կիրառությունից դուրս եկած ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ դրանց կիրառությունից դուրս գալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:».
8) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սույն հոդվածի 2-րդ և 12-րդ մասերով սահմանված վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:»: