Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

5 մայիսի 2015 թվականի թիվ 62 քաղ. Մոսկվա

«Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 2 հավելվածում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3920 30 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3920 30 000» ծածկագրով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 28-ի «Ստիրոլի պոլիմերներից թերթերի և պոլիէթիլենտերեֆտալատի ու վինիլքլորիդի պոլիմերներից թաղանթի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 23 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։