Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-08-12-ից մինչև 2024-06-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-06-24Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

16 հունիսի 2015 թվականի թիվ 66 քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

«Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագրի ստորագրման կապակցությամբ և Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի հավելված) 8-րդ և 25-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու համար հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման վերաբերյալ հրահանգի ու ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևկերպման վերաբերյալ հրահանգի մասին» թիվ 199 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից սկսած` 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի հունիսի 16-ի

թիվ 66 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

որոնք կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ

1. Նշված Որոշմամբ հաստատված «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու համար հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի մեջ՝

ա) 6-րդ կետում՝

1-ին ենթակետի երրորդ պարբերության մեջ «Ղազախստանի Հանրապետություն - KZ,» բառերից հետո ավելացնել «Ղրղզստանի Հանրապետություն - KG,» բառերը.

5-րդ ենթակետում՝

չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).».

վեցերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկային նույնականացման համարը (ՀՆՀ).».

բ) 8-րդ կետում՝

2-րդ ենթակետի չորրորդ պարբերության մեջ «Ղազախստանի Հանրապետություն- KZ,» բառերից հետո ավելացնել «Ղրղզստանի Հանրապետություն- KG,» բառերը.

2. Նշված Որոշմամբ հաստատված «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին» հրահանգի 6-րդ կետում՝

ա) 2-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ «Ղազախստանի Հանրապետություն- KZ,» բառերից հետո ավելացնել «Ղրղզստանի Հանրապետություն- KG,» բառերը.

բ) 6–րդ ենթակետում՝

չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).».

վեցերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝ «Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկային նույնականացման համարը (ՀՆՀ).»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։