ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1481-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված մինչև 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1481-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7
1. 8428 Շշերը տակդիրից գիծ տեղափոխող մեքենա հատ 1 Գերմանիա 93,667,600
2. 8422 Շիշ լվացող մեքենա հատ 1 Գերմանիա 210,022,800
3. 8424 Պլաստիկ արկղեր լվացող մեքենա հատ 1 Գերմանիա 12,755,600
4. 8428 Արկղավորող և արկղերը դատարկող մեքենա հատ 2 Գերմանիա 94,042,000
5. 8428 Լվացված շշերի ժապավենային փոխակրիչ հատ 1 Գերմանիա 12,729,600
6. 9031 Դատարկ շշերի խոտանող սարք հատ 1 Գերմանիա 68,068,000
7. 8422 Գազավորող մեքենա հատ 2 Գերմանիա 137,347,600
8. 8422 Շշերի լվացման և ախտահանման սարք հատ 1 Գերմանիա 36,862,800
9. 8422 Շշալցնող և փակող մեքենա հատ 2 Գերմանիա 663,743,600
10. 8428 Կափարիչների ժապավենային փոխակրիչ հատ 2 Գերմանիա 68,660,800
11. 9031 Լցման մակարդակը և կափարիչների առկայությունն ստուգող մեքենա հատ 2 Գերմանիա 13,613,600
12. 8419 Շշերը չորացնող սարք հատ 2 Գերմանիա 22,952,800
13. 8422 Պիտակավորող մեքենա հատ 2 Գերմանիա 271,471,200
14. 9031 Պիտակի առկայությունն ստուգող մեքենա հատ 2 Գերմանիա 13,338,000
15. 8456 Լազերով պիտանելիության ժամկետ տպող մեքենա հատ 2 Գերմանիա 17,492,800
16. 8422 Շշերը փաթեթավորող մեքենա հատ 2 Գերմանիա 230,120,800
17. 8428 Փաթեթները տակդիրների վրա դասավորող մեքենա հատ 1 Գերմանիա 103,214,800
18. 8428 Պալետիզատոր սարք հատ 1 Գերմանիա 8,460,400
19. 8422 Տակդիրները ձգվող թաղանթով փաթաթող սարք հատ 2 Գերմանիա 31,267,600
20. 8479 Յուղման համակարգ հատ 2 Գերմանիա 20,919,600
21. 8428 Լիքը շշերի ժապավենային փոխակրիչ հատ 2 Գերմանիա 158,189,200
22. 8537 Շշերի գծի էլ.պահարան կգ 910 Գերմանիա 24,096,800
23. 8428 Փաթեթների ժապավենային փոխակրիչ հատ 2 Գերմանիա 121,498,000
24. 8537 Փաթեթների գծի էլ. պահարան կգ 970 Գերմանիա 18,116,800
25. 8428 Տակդիրների ժապավենային փոխակրիչ հատ 1 Գերմանիա 9,859,200
26. 8537 Տակդիրների գծի էլ.պահարան կգ 550 Գերմանիա 4,316,000
27. 8537 Հոսքագծի գլխավոր էլ. պահարան կգ 500 Գերմանիա 6,796,400
28. 8544 Մալուխներ միացնող հարմարանքներով սարքավորված կգ 20723 Գերմանիա 72,524,400
29. 8537 Դիագնոստիկ ղեկավարման սարք կգ 420 Գերմանիա 7,597,200
30. 7306 Խողովակներ և խողովակավորման նյութեր կգ 34000 Գերմանիա 53,008,800
31. 8477 Շիշ փչող մեքենա հատ 1 Գերմանիա 267,753,200
32. 8480 Շիշ փչող մեքենայի կաղապարներ կգ 1400 Գերմանիա 36,322,000
33. 8418 Շիշ փչող մեքենայի սառեցնող կգ 1240 Գերմանիա 4,248,400
34. 8428 Նախակաղապարներ բռնող մեքենա հատ 1 Գերմանիա 4,685,200
35. 8414 Բարձր ճնշման կոմպրեսոր հատ 1 Գերմանիա 67,860,000
36. 8537 Շշերի գծի էլ.պահարան կգ 650 Գերմանիա 15,558,400
37. 8537 Փաթեթների գծի էլ. պահարան կգ 650 Գերմանիա 13,119,600
38. 8537 Հոսքագծի գլխավոր էլ. պահարան կգ 500 Գերմանիա 5,096,000
39. 8477 Շիշ փչող մեքենա հատ 1 Ուկրաինա 53,712,000
40. 8480 Շիշ փչող մեքենաի կաղապարներ կգ 220 Ուկրաինա 3,024,000
41. 8418 Սառեցնող սարքավորում կգ 320 Ուկրաինա 5,760,000
42. 8428 Նախակաղապարներ բեռնաթափող մեքենա ОКП-400 հատ 1 Ուկրաինա 3,264,000
43. 8422 Ցայող սարք հատ 1 Ուկրաինա 6,912,000
44. 8422 Շշալցնող մեքենա հատ 1 Ուկրաինա 23,904,000
45. 8422 Փաթեթավորող մեքենա հատ 1 Ուկրաինա 7,104,000
46. 8422 Պալետիզատոր սարք հատ 1 Ուկրաինա 1,920,000
47. 8428 Կոնվեյերային սարք հատ 1 Ուկրաինա 480,000
48. 8422 Բռնակ հագցնող մեքենա հատ 1 Ուկրաինա 960,000
49. 8421 Ջրի ֆիլտրացման սարք հատ 1 Գերմանիա 5,142,800
50. 8421 Քարթրիջային ֆիլտր 5մկմ-ոց հատ 2 Գերմանիա 6,073,600
51. 8421 Քարթրիջային ֆիլտր 1մկմ-ոց հատ 2 Գերմանիա 6,073,600
52. 8539 Ուլտրամանուշակագույն ճառագ. լամպ հատ 1 Գերմանիա 5,137,600
53. 8543 Օզոնացման սարք հատ 1 Գերմանիա 23,129,600
54. 7309 Ջրի տարողություն 20 մետր խորանարդ կգ 1400 Գերմանիա 11,424,400
55. 8413 Օզոնացված ջրի կենտրոնախույս բազմաստիճան պոմպ հատ 1 Գերմանիա 4,108,000
56. 8413 Հանքային ջրի կենտրոնախույս բազմաստիճան պոմպ հատ 1 Գերմանիա 2,048,800
57. 8479 Ջրի խառնման սարք հատ 1 Գերմանիա 5,512,000
58. 7306 Խողովակաշար կգ 3000 Գերմանիա 4,456,400
59. 8537 Էլեկտրական պահարան կգ 600 Գերմանիա 11,185,200
60. 8413 Արոմատիզատորի չափաբաշխիչ պոմպ հատ 1 Գերմանիա 3,239,600
61. 7306 Խառնիչ տարողության ներքին խողովակ կգ. 500 Գերմանիա 4,175,600
62. 7326 Մետաղական բաշխիչ տեխնոլոգիական անցքերով հատ/կգ. 4 Գերմանիա 12,922,000
63. 8418 Սառեցնող սարքավորում YՕRK հատ 1 Մեքսիկա 41,340,000
64. 8428 Վերելակ հատ 1 Չինաստան 44,200,000
65. 8404 Օդի տաքացուցիչ հատ 32 Իտալիա 5,765,760
66. 8404 Օդի տաքացուցիչ հատ 10 Իտալիա 1,448,200
67. 8415 Ղեկավարման համակարգ հատ 15 Իտալիա 312,000
68. 8415 Բաժանման տուփ հատ 15 Իտալիա 585,000
69. 8544 Մալուխ կմ. 50,573 Ուկրաինա 82,118,000
70. 8415 Օդափոխության սարքավորում կգ 12600 Լեհաստան 50,926,050
Ընդամենը 3,459,761,810
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան