ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2015 թ. N 1033-Ա/Ք
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 7 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 78/1-10 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Արարատի մարզի Մասիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ 40 տեղ
2) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բաղրամյանի Թորգոմ Փոստանջյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ 30 տեղ
3) «Արարատի մարզի Ոստանի մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ 30 տեղ,
ավագ տարիքային փուլ
30 տեղ
4) «ՀՀ Արարատի մարզի Այգավանի «Ժպիտ» մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ 15 տեղ,
ավագ տարիքային փուլ
15 տեղ
5) «ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ 30 տեղ,
ավագ տարիքային փուլ
30 տեղ
6) «ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական` ավագ տարիքային փուլ
25 տեղ
7) «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ
տարրական հանրակրթական` 125 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան