Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 750 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2015 թվականի թիվ 40 քաղ. Մոսկվա

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 750 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ջերմազգայուն թղթի դասակարգման մասին» թիվ 750 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1-ին կետում «դասակարգել ՄՄ ԱՏԳ ԱԱ 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերը փոխարինել «դասակարգել Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերով.

2-րդ կետում «դասակարգել ՄՄ ԱՏԳ ԱԱ 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերը փոխարինել «դասակարգել Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին, 3-րդի (ա) և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։