Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «հարուցում» բառից հետո լրացնել «, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի» բառերով, նույն մասի «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրում» բառերով.

2) 4-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե իրավախախտումը կատարվել է պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը, իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, գրավոր հարցում է կատարում համապատասխան կազմակերպությանը (հարցումը կարող է ուղարկվել նաև կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին):

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումն ստացած կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը պարտավոր է հնգօրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ում է ամրացված եղել (ով է վարել) տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, վարորդական վկայականի սերիան և համարը, և կցվում է աշխատանքային պայմանագրի և տրանսպորտային միջոցի ամրացման փաստաթղթի պատճենը (եթե հարցումն ուղարկվել է կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա դրա պատասխանը ևս կարող է ներկայացվել էլեկտրոնային փոստով):

6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի իրականացվում (չի հարուցվում):».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ նյութերը մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը վարչական մարմինն ուղարկում է համապատասխան պետական կառավարման մարմին՝ կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։