Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցում կատարելու դեպքում՝ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պատասխանն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 2-րդ մասի «եռօրյա ժամկետում, այն» բառերը փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով.

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցմանը՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով պատասխանելու միջոցով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատը (բողոքը կամ հայցադիմումը) կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն գանգատը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա գանգատին (բողոքին կամ հայցադիմումին) պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացվելու կամ տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը որևէ այլ կերպ հաստատվելու, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը վարչական, դատական կամ որևէ այլ կերպ հաստատվելու կամ հարցման պատասխանն ստանալու օրվանից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։