Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են ունենալ գործարար վարվելակերպի կանոններ: Գործարար վարվելակերպի կանոններով պետք է առնվազն կարգավորվեն`

1) ապահովագրական ընկերության և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը.

2) հաճախորդների հետ կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջները.

3) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության ցանկը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման կարգը.

4) հաճախորդների կողմից ապահովագրական ընկերություններին իրենց ապահովագրության դասերի շրջանակներում նոր ապահովագրական ծառայությունների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու ու այդ առաջարկի քննարկման ընթացակարգը.

5) հաճախորդների անհատական տվյալների պահպանման և դրանց անվտանգ օգտագործման կարգը.

6) հաճախորդների հետ վարվելակերպի կարգը.

7) հաճախորդներին ապահովագրական հատուցում տրամադրելու կարգը.

8) հաճախորդների իրավունքների պաշտպանությանը վերաբերող այլ հարցեր:

Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ապահովագրական ընկերությունների գործարար վարվելակերպի կանոնների կամ դրանց մի մասի բովանդակության նկատմամբ կարող են սահմանվել մանրամասն պահանջներ:

Գործարար վարվելակերպի կանոնների պահանջները խախտելու դեպքում պատասխանատվությունը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով:

3.2. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են հետևել սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ ապահովագրական ընկերության կողմից խախտման փաստը դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հաճախորդին վճարել երեք հարյուր հազար դրամ:

Սույն մասի երկրորդ պարբերությունը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունների կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք, սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։