Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-12-25-ից մինչև 2017-02-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-02-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1263-Ա

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1052-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 24-ի N 1263-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Գ. Ղազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Ս. Ավետիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ա. Ենգոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ

Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ)

Վ. Բավեյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Մ. Մովսիսյան - «Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ս. Մինասյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Մկոյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և սոց. աշխատանքի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր

Ն. Հարությունյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Կ. Սահակյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դեղագործական քիմիայի և քիմիայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Մ. Խաչատրյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Օ. Աբգարյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս

Ա. Խաչատրյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Կարապետյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Շահնազարյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Համբարյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Գյուլբեկյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Ա. Գենջոյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ս. Հարությունյան - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։