Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «գ» ենթակետի «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը» բառերով.
2) 3-րդ կետի «գ» ենթակետը «եկամտի» բառից հետո լրացնել «(եթե առկա է)» բառերով.
3) 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և» բառերը: