Հոդված 10. Օրենքի 36-րդ հոդվածում`
Հոդված 10. Օրենքի 36-րդ հոդվածում`
- «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (24.00-ից մինչև 6.00-ը) աշխատող բարերի համար լրացուցիչ` 2.0.»,
- «դ» ենթակետում «1.2» թիվը փոխարինել «1.5» թվով,
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետեր`
«ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսը 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` լրացուցիչ` 0.75,
զ) Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.7.»: