Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1051-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2012 թվականի N 1300-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1051-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման հավելվածի 26-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 924-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1051-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

դեկտեմբերի 28-ի N 1300-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Աշոտյան -ՀՀ կրթության և գիտության նախարար

Մ. Բադալյան -ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Կարապետյան -ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ա. Ղարիբյան -ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

Ս. Սարգսյան -«Լուսինե» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Լ. Սարգսյան -«Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Մակարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Հակոբյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Տ. Մարգարյան -Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Խ. Մանուկյան -«Մաքս գրուպ» ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Ն.Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ռ. Սուքիասյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ս. Երիցյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդհանուր երկրագործության ամբիոնի դոցենտ

Ա. Խաչատրյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր

Ա. Սամվելյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի դոցենտ

Վ. Աբրահամյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի պրոֆեսոր

Ս. Ղազարյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ՀՏԿ և մելորացիայի ամբիոնի պրոֆեսոր

Ռ. Բեգլարյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

Ջ. Գևորգյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Դ. Թադևոսյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող

Ք. Մկրտչյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող

Լ. Տեր-Ավագյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող

Լ.Արզումանյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող

Ա. Մաթևոսյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող

Ս.Տեր-Ավետիսյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Անասնաբուժություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող

Վ. Գևորգյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը փոփ. 26.12.13 N 1227-Ա, 16.12.15 N 1276-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։