«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 դեկտեմբերի 2015 թ. թիվ 258-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ճշգրտել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության կազմը,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 40-րդ հոդվածի 6-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 85-րդ հոդվածը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3/01-ի 27-րդ կետի 3-րդ ենթակետը, 36-րդ կետի 3-րդ ենթակետը, 93-րդ կետը, 97-րդ կետը, 109-րդ կետի 2-րդ ենթակետը, 110-րդ կետի 3-րդ ենթակետը, 222-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
2) Կանոնակարգ 3/01-ի 27-րդ կետի 2-րդ ենթակետում և 36-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշվետվություն, կամ» բառերը փոխարինել «հաշվետվություն:» բառով,
3) Կանոնակարգ 3/01-ի Գլուխ 27-ի վերնագրում «ԱՆԴԱՄՆԵՐԻ» բառը փոխարինել «ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ» բառերով,
4) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 38-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է),
5) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 39-ի Ենթահավելված 1-ի Աղյուսակ 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հուլիսի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2015 թ. դեկտեմբերի 17
Երևան
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 258-Ն որոշմամբ
Հավելված 38
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման,
համաձայնության, թույլտվության տրամադրման,
մասնագիտական համապատասխանության ստուգման
և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ
Գիտելիքների և ունակությունների բնագավառները Ապահովագրական ընկերության և օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի Ապահովագրական բրոքերի
Խորհրդի նախագահ, խորհրդի
անդամ Ապահո-վագրական ընկերության և օտար-երկրյա ապահո-վագրական ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն, տնօրինու-թյան ղեկավար և անդամներ, վարչության նախագահ, վարչության անդամներ, գործադիր տնօրենի տեղակալ, ապահո-վագրական ընկերության մասնաճյուղի տնօրեն Ապահո-վագրական ընկերության և օտար-երկրյա ապահո-վագրական ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար, անդամներ Ապահո-վագրական ընկերության և օտար-երկրյա ապահո-վագրական ընկերության մասնա-ճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ, մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Ապահո-վագրական ընկերության, օտար-երկրյա ապահո-վագրական ընկերության մասնաճյուղի պատասխա-նատու ակտուար Գործադիր տնօրեն, վարչության նախագահ, վարչության անդամներ, գործադիր տնօրենի տեղակալ Գլխավոր հաշվապահ Բրոքերի գործա-ռույթներ իրակա-նացնող ֆիզիկա-կան անձ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Ապահովագրության օրենսդրություն, ենթա-օրենսդրական դաշտ և ապահովագրության գործնական խնդիրներ
1) Ապահովագրության հիմնական հասկացությունները + + + + + + + +
2) Ապահովագրության ձևերը, տեսակները և դասերը + + + + + + + +
3) Ապահովագրական ընկերությունների իրավական կարգավիճակը + + + + + - - -
4) Ապահովագրական ընկերության կապիտալում մասնակցության սահմանափակումները + + + + + + - -
5) Նշանակալից մասնակցությունը + + + + + + - -
6) Փոխկապակցված անձինք + + + + + + - -
7) Ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալին ներկայացվող պահանջները + + + + + - - -
8) Շահութաբաժինների վճարումը և վճարման սահմանափակումները + + + + + + - -
9) Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը + + + + + - - -
10) Ապահովագրական ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները + + + + + - - -
11) Ապահովագրական ընկերության ղեկավարների մասնագիտական համապատասխանությունն ու որակավորումը + + + + + - - -
12) Ապահովագրական ընկերության ղեկավարների նկատմամբ պահանջները + + + + + - - -
13) Ապահովագրական ընկերության ընդհանուր ժողովը և նրա իրավասությունները + + + + + - - -
14) Ապահովագրական ընկերության խորհուրդը, խորհրդի ձևավորումը, իրավասությունները + + + + + - - -
15) Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը, տնօրինությունը + + + + + - - -
16) Ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահը + + + + + - - -
17) Ապահովագրական ընկերության ներքին աուդիտը + + + + + - - -
18) Ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարը + + + + + - - -
19) Ապահովագրական ընկերության արտաքին աուդիտը + + + + + - - -
20) Ապահովագրական գործունեության լիցենզավորումը - + + + - - - -
21) Ապահովագրական ընկերության գործարար ծրագիրը + + + + + - - -
22) Ապահովագրական ընկերության մասնաճյուղը և ներկայացուցչությունը - + + + - - - -
23) Օտարերկրյա ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը - + + + - - - -
24) Ապահովագրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ և ներկայացուցչություն ստեղծելը - + + + - - - -
25) Օրենսդրությամբ սահմանված պահանջների փոփոխությունների գրանցումը - + + + + - - -
26) Ապահովագրական գործառույթների պատվիրակումը - + + + + - - -
27) Ապահովագրական ընկերության գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները - + + + + - - -
28) Ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստները - + + + + - - -
29) Վերաապահովագրու-թյանն ու համատեղ ապահովագրությանը ներկայացվող պահանջները - + + - + + - +
30) Ապահովագրական ընկերության գործունեության նկատմամբ պահանջները - + + + + - - -
31) Ապահովագրական ընկերության ներդրումային գործունեությունը - + + + + - - -
32) Ապահովագրական ընկերության և հաճախորդների հարաբերությունները - + + + + - - -
33) Ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ գործարքները - + + + + - - -
34) Ապահովագրական ընկերության կողմից հրապարակվող տեղեկատվությունը, դրա հրապարակումը - + + + + - - -
35) Ապահովագրական ընկերության հաշվետվությունները - + + + + - - -
36) Ապահովագրական միջնորդությունը և դրա տեսակները - + - + - + + +
37) Ապահովագրական միջնորդների ռեգիստրը - + - + - + + +
38) Ապահովագրական բրոքերների պատասխա-նատու անձանց նկատմամբ պահանջները - - - - - + + +
39) Ապահովագրական միջնորդների ակտիվների առանձնացված հաշվառումը - - - - - + + -
40) Ապահովագրական պայմանագրերի կնքման միջնորդության նկատմամբ պահանջները - + + - - + - +
41) Ապահովագրական բրոքերների հաշվետվու-թյունները, հրապարակվող տեղեկատվությունը և հաշվապահական հաշվառումը - - - - - + + +
42) Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը - - - - - + + +
43) Ապահովագրական բրոքերի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գործող մասնաճյուղը և ներկայացուցչությունը - - - - - + + +
44) Ապահովագրական գործակալի հաշվառումը - + + - - - - -
45) Ապահովագրական գործակալի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գործող մասնաճյուղը և ներկայացուցչությունը - + + - - - - -
46) Ապահովագրական գաղտնիքը - + + + + + + +
47) Ապահովագրական պորտֆելի փոխանցումը - + + + + - - -
48) Ապահովագրական ընկերության վերակազմակերպումը և լուծարումը - + + - - + - -
49) Ապահովագրական ընկերության ինքնալուծարումը - + + - - - - -
50) Լուծարային հանձնա-ժողովի նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվությունները + + + - - + - -
51) Վերահսկողություն և պատասխանատվություն իրավական ակտերի խախտումների համար + + + + + + + +
52) Պատասխանատվության միջոցները + + + + + + + +
53) Ապահովագրական ընկերության ակտիվների դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը - + + + + - - -
54) Ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները + + + + + - - -
55) Ապահովագրության տարրերը - + + + + + + +
56) Ապահովագրողները - + + + + + + +
57) Ապահովագրության պայմանագիրը - + + + + + + +
58) Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադրի կողմից տրամադրվող տեղեկությունները - + + - + + - +
59) Ապահովագրական պատահարը - + + - + + - +
60) Ապահովագրական ռիսկի գնահատումը - + + - + + - +
61) Ապահովագրական գումար և ապահովագրական արժեք - + + + + + + +
62) Ապահովագրական հատուցման նվազեցումը և հատուցման մերժման հիմքերը - + + - + + - +
63) Համատեղ ապահովագրությունը - + + + + + - +
64) Ապահովագրավճարը - + + + + + + +
65) Ապահովագրված անձին փոխարինելը - + - - + + - +
66) Շահառուն - + + + + + + +
67) Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը - + + + + + + +
68) Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարումը և դրա իրավական հետևանքները - + + - + + - +
69) Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկի մեծանալու կամ նվազելու հետևանքները - + + + + + + +
70) Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը - + + - + + - +
71) Ապահովագրական պատահարը տեղի ունենալու մասին ապահովագրողին ծանուցելը - + + - + + - +
72) Ապահովագրական պատահարից առաջացած վնասները նվազեցնելը - + + - + + + +
73) Ապահովադրի, ապահո-վագրված անձի կամ շահա-ռուի մեղքով ապահովա-գրական պատահարի տեղի ունենալու հետևանքները - + + - + + - +
74) Ապահովագրական հատուցումը և ապահովա-գրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը - + + - + + - +
75) Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը - + + - + + - +
76) Հայցային վաղեմությունն ապահովագրության հետ կապված պահանջներով - + + - + + - +
77) Վերաապահովագրության պայմանագիրը - + + + + + + +
78) Պարտադիր ապահովագրությունը - + + + + + + +
79) Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրությունը - + + - + + - +
79.1) Ավտոտրանսպորտային
միջոցների օգտագործումից
բխող պատասխանատվության պարտադիր
ապահովագրությունը - + + - - + - +
80) Գործնական ապահովա-գրության խնդիրներ - + + + - + + +
2. Ապահովագրություն և ակտուարական հաշվարկներ
1) Ֆինանսական մաթեմատիկա և ներդրումներ
ա. Ներդրումային պայու-սակներ, դրանց եկամտա-բերության ու ռիսկայնության գնահատումներ - - - - + - - -
բ. Կապիտալ ակտիվների գնահատման մոդել (CAPM) - - - - + - - -
գ. Ներդրումային նախագծերի գնահատում - - - - + - - -
դ. Աննուիտետներ, դրանց տեսակները - - - - + - - -
ե. Փողի ժամանակային արժեք, դրամական հոսքերի ներկա և ապագա արժեքներ - - - - + - - -
զ. Եկամտաբերության ներքին դրույք (IRR) - - - - + - - -
է. Արժեթղթերի (պարտա-տոմսեր, բաժնետոմսեր, ածանցյալ գործիքներ) գնահատում և գնորոշում - - - - + - - -
ը. Տարբեր պարբերա-կանությամբ հաշվարկվող անվանական, իրական և արդյունավետ տոկոսադրույքներ - - - - + - - -
թ. Շարունակաբար (անընդհատ) հաշվարկվող տոկոսադրույք, տոկոսադրույքի ուժ - - - - + - - -
ժ. Տարբեր պարբերակա-նությամբ հաշվարկվող անվանական, իրական և արդյունավետ դիսկոնտի (զեղչման) դրույքներ - - - - + - - -
ժա. Միջազգայնորեն ընդունված պայմանական նշանակումներ (աննուիտետի, զեղչման գործակիցների, տարբեր վճարման հաճախականությամբ տոկոսադրույքների և այլն) - - - - + - - -
2) Կյանքի ապահովա-գրության մաթեմատիկա
ա. Կյանքի ապահովա-գրության պրոդուկտներ (աննուիտետներ, մահվան, լրակեցության, խառը ապահովագրություն և այլն), դրանց հետ կապված ֆինանսական հոսքերի գնահատում - - - - + - - -
բ. Կյանքի ապահովա-գրության վկայագրերի/պոլիսների, դրանց գծով ապահովագրավճարների և հատուցումների (օգուտների) ներկա և ապագա արժեքները - - - - + - - -
գ. Զուտ ապահովագրա-վճարով վկայագրի արժեքը (net premium policy value) - - - - + - - -
դ. Միջազգայնորեն ընդունված ակտուարական պայմանական նշանակումների համակարգ - - - - + - - -
ե. Կոմուտացիոն ֆունկցիաներ - - - - + - - -
3) Ոչ կյանքի ապահովագրության մաթեմատիկա
ա. Ոչ կյանքի ապահովա-գրության դասերը, դրանց առանձնահատկությունները, համաապահովագրություն - - - - + - - -
բ. Ապահովագրողի սեփական պահում և վերաապահովագրություն, վերաապահովագրության տեսակները - - - - + - - -
գ. Չհատուցվող գումար՝ ֆրանշիզա - - - - + - - -
դ. Ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությունը և հաշվառման սկզբունքները - - - - + - - -
ե. Ապահովագրական պատահարները նկարագրող վիճակագրական բաշխումներ, դրանց հատկությունները - - - - + - - -
զ. Առանձին ապահովա-գրական պատահարի գծով վնասի չափը նկարագրող վիճակագրական բաշխումներ, դրանց հատկությունները - - - - + - - -
է. Ապահովագրական պորտֆելի գծով ընդհանուր վնասները նկարագրող վիճակագրական բաշխումներ, դրանց հատկությունները - - - - + - - -
ը. Վնասաբերության ցուցանիշը - - - - + - - -
թ. Սպասվող հատուցման գումարների և ապահովա-գրավճարների հաշվարկման համար վստահության տեսություն ու վստահության գործակիցներ (այդ թվում՝ քառակուսի արմատի կանոնով հաշվարկված) - - - - + - - -
ժ. Օգտակարության տեսություն - - - - + - - -
ժա. «Բոնուս-մալուս» կամ NCD համակարգեր - - - - + - - -
ժբ. Ոչ կյանքի ապահովագրության համար ձևավորվող պահուստներ - - - - + - - -
4) Հավանականություններ և մաթեմատիկական վիճակագրություն
ա. Հավանականությունների բազմապատկման և գումարման կանոնները - - - - + - - -
բ. Պատահական մեծու-թյունների թվային բնութա-գրիչները և դրանց հաշվարկման առանձնահատկությունները (մաթեմատիկական սպասում, դիսպերսիա, միջին քառակուսային շեղում/ստանդարտ շեղում, կովարիացիա, կոռելյացիա) - - - - + - - -
գ. Նորմալ բաշխումը և դրա հատկությունները (կետի տվյալ միջակայք ընկնելու հավանականության հաշվարկը, երեք սիգմայի կանոնը): Ստանդարտացված պատահական մեծությունը և դրա վիճակագրական բնութագրիչները - - - - + - - -
դ. Կորելյացիոն և ռեգրեսիոն վերլուծության հիմունքները (երկակի և բազմակի ռեգրեսիաների պարա-մետրերի գնահատման եղանակները, նվազագույն քառակուսիների եղանակը,
t-չափանիշը և դրա հաշվարկը) - - - - + - - -
ե. Նորմալ բաշխման պարամետրերի միջակայքերի գնահատման եղանակները (մաթեմատիկական սպասման և դիսպերսիայի միջակայքերի գնահատումը) - - - - + - - -
զ. Ընտրանքի անհրաժեշտ չափը որոշելու սկզբունքները և բանաձևերը - - - - + - - -
է. Ավտոռեգրեսիա (AR) և սահող միջին (MA) ժամանակային շարքերի առաջին և երկրորդ կարգի մոմենտները (մաթեմա-տիկական սպասումը և դիսպերսիան) - - - - + - - -
ը. Մարկովյան շղթաներ (անցումային հավանակա-նությունների հաշվարկը ո քայլի համար): Մարկովյան շղթայի ստացիոնար անցումային հավանակա-նությունների հաշվարկը - - - - + - - -
5) Գործնական խնդիրներ - - - - + - - -
3. Ընդհանուր տնտեսական օրենսդրություն և քաղաքացիաիրավական հարաբերություններ
1) Քաղաքացիական իրավունքների սուբյեկտներ - + + + + + + +
2) Պայմանագրից ծագող պարտավորություններ + + + + + + +
3) Ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին - + + + + + + +
4) Գործարքներ: Ներկայացուցչություն: Ժամկետներ: Հայցային վաղեմություն - + + + + + + +
5) ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը և այլ խնդիրները + + + + + + + +
6) ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը + + + + + + + +
7) Բաժնետիրական ընկերու-թյան իրավական վիճակը - + + + - + + +
8) Բաժնետիրական ընկերության և այլ անձանց պատասխանատվությունը + + + + - + + +
9) Բաժնետիրական ընկերության անվանումը և գտնվելու վայրը - + + + - + + +
10) Բաժնետիրական ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները - + + + - + + +
11) Բաժնետիրական ընկերությունների տեսակները - + + + - + + +
12) Բաժնետիրական ընկերության ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը - + + + - + + +
13) Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը, ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, ընկերության զուտ ակտիվները - + + + - + + +
14) Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրը - + + + - + + +
15) Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովը + + + + - + + +
16) Բաժնետիրական ընկերության խորհուրդը և գործադիր մարմինը + + + + - + + +
17) Բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը + + + + - + + +
18) Հաշվառումը և հաշվետվությունները բաժնետիրական ընկերության մասին տեղեկությունները - + + + - + + +
19) Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերու-թյունների վերաբերյալ - + + + - + + +
20) Սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերու-թյան սեփականությունը + + + + - + + +
21) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և նրա մասնակիցների պատասխանատվությունը + + + + - + + +
22) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները - + + + - + + +
23) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծումը - + + + - + + +
24) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները + + + + - + + +
25) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը + + + + - + + +
26) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը + + + + - + + +
27) Սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերու-թյան վերակազմակերպումը և լուծարումը - + + + - + + +
4. Հաշվապահական հաշվառման օրենսդրություն, հաշվապահական ստանդարտներ, հարկային օրենսդրություն
1) Ֆինանսական հաշվետվությունները և դրանց տարրերը - + + + + + + -
2) Ֆինանսական հաշվե-տվությունների տարրերի ճանաչումը և չափումը - + + + + + + -
3) Հաշվապահական հաշվա-ռում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները - + + + + + + -
4) Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառ-ման կազմակերպման գործում - + + + - + + -
5) Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտա-կանությունները - + + + - + + -
6) Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները - + + + + + + -
7) Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը - + + + + + + -
8) Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները - + + + - + + -
9) Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում - + + + - + + -
10) Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը - + + + - + + -
11) Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը - + + + + + + -
12) Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը - + + + - + + -
13) Ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը - + + + - + + -
14) Ապահովագրական ընկերությունների ֆինան-սատնտեսական գործու-նեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը - - + + - - - -
15) «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ 1 - - + + - - + -
16) «Պաշարներ» ՀՀՄՍ 2 - - + + - - + -
17) «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն» ՀՀՄՍ 7 - - + + - - + -
18) «Հաշվապահական հաշվառման քաղաքակա-նություն, հաշվապահական հաշվառման գնահատումների փոփոխություններ և սխալներ» ՀՀՄՍ 8 - - + + - - + -
19) «Հաշվետու ժամանա-կաշրջանից հետո տեղի ունեցող դեպքեր» ՀՀՄՍ 10 - - + + - - + -
20) «Շահութահարկ» ՀՀՄՍ 12 - - + + - - + -
21) «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16 - - + + - - + -
22) «Վարձակալություն» ՀՀՄՍ 17 - - + + - - + -
23) «Հասույթ» ՀՀՄՍ 18 - - + + - - + -
24) «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ՀՀՄՍ 20 - - + + - - + -
25) «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ՀՀՄՍ 21 - - + + - - + -
26) «Ֆինանսական գործիք-ներ. ներկայացումը» ՀՀՄՍ 32 - - + + - - + -
27) «Միջանկյալ ֆինան-սական հաշվետվություններ» ՀՀՄՍ 34 - - + + - - + -
28) «Ակտիվների արժեզրկում ՀՀՄՍ 36 - - + + - - + -
29) «Պահուստներ, պայմա-նական պարտավորու-թյուններ և պայմանական ակտիվներ» ՀՀՄՍ 37 - - + + - - + -
30) «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ 38 - - + + - - + -
31) «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՄՍ 39 - - + + - - + -
32) «Ներդրումային գույք» ՀՀՄՍ 40 - - + + - - + -
33) «Ապահովագրության պայմանագրեր» ՖՀՄՍ 4 - - + + - - + -
34) »Ֆինանսական գործիք-ներ. բացահայտումներ» ՖՀՄՍ 7 - - + + - - + -
35) Հարկերի և հարկային արտոնությունների տեսակները - + + + - + + +
36) Հարկ վճարողների իրավունքները, պարտականությունները և հսկողությունը հարկերի վճարման նկատմամբ - + + + - + + +
37) Հարկային պարտավորու-
թյուններից ավելի բյուջե վճարված գումարները
հարկ վճարողին վերադարձնելու կարգը - + + + - + + +
38) Հարկվող սուբյեկտները և հարկվող օբյեկտը - - + + - - + -
39) Համախառն եկամուտը - - + + - - + -
40) Համախառն եկամտի նվազեցումները - - + + - - + -
41) Ոչ ռեզիդենտի հարկումը - - + + - - + -
5. Այլ
1) Ֆինանսական համակարգի հաշտարարը + + + - - + - +
2) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար + + + + + + + +
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2015 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 258-Ն որոշմամբ
Հավելված 39
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման,
համաձայնության, թույլտվության տրամադրման,
մասնագիտական համապատասխանության ստուգման
և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի
Ենթահավելված 1
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման,
գրանցման, համաձայնության,
թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ
3/01-ի Հավելված 39-ի
ԱՂՅՈՒՍԱԿ 3
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
(հազար դրամ)
Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներ Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1-ին պլանա-վորվող տարվա հուլիսի 1 2-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1 2-րդ պլանա-վորվող տարվա հուլիսի 1 3-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1 3-րդ պլանա-վորվող տարվա հուլիսի 1 4-րդ պլանա-վորվող տարվա հունվարի 1
1 2 3 4 5 6 7
1. Կանխիկ դրամական միջոցներ
2. ՀՀ պետական արժեթղթեր
3. ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր
4. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձապետական պարտատոմսեր
5. Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) ՀՀ տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` ՀՀ-ում գործող մասնաճյուղերում
6. Ցպահանջ և ժամկետային ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` ՀՀ-ում գործող մասնաճյուղերում
7. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» ու բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ, ցպահանջ և ժամկետային ավանդներ
8. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» ու բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր
9. Տեխնիկական պահուստներին համարժեք այլ ակտիվներ