Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2016 թվականի N 45-Ա

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Արաբական Միացյալ Էմիրություններին օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերել Նիկոլայ Վիգենի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան, Արաբկիր, Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող՝ 0,184066 հեկտար հողամասը (վկայական N 25012016-01-0089)՝ դեսպանի կեցավայրի տեղակայման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունվարի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։