ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2014 թվականի N 976-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՆՏԵՐԱԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 10-ը:
(1-ին կետը փոփ. 24.12.15 N 1542-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 18-ի N 976-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԻՆՏԵՐԱԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1. 87012010
8716 Քարշակ
RENAULT PREMUM 440 DXI
Բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդ` բաց հարթակով, օգտագործված. BROSHUIS E2190 27 հատ 6 Հոլանդիա 10,000,000
2. 87012010 Քարշակ RENAULT MAGNUM. 480 DXI հատ 1 Հոլանդիա 11,200,000
3. 8716 Օգտագործված կիսակցորդ ցիստեռն` սպիրտի տեղափոխման համար. MAGYAR SR3MER VF9SR3MERD0049029 հատ 6 Հոլանդիա 16,000,000
4. 87164000 Բեռնատար ա/մեք. բաց հարթակ կիսակցորդ, օգտ., 1991 թ. BROSHUIS E2190 27 հատ 1 Հոլանդիա/Ֆրանսիա 9,236,000
4.1. 84351000 Խաղողի մամլիչ սարքավորում DIEMME AR 100NSA 2003 թ. 100 HL, օգտ. հատ 1 Իտալիա/Ֆրանսիա 27,300,000
4.2. 84138200 Խաղողի մամլիչի հեղուկի պոմպ՝ խաղողի նախնական ընդունման սնուցիչ տարայով, օգտ. հատ 1 Ֆրանսիա/Ֆրանսիա 5,550,000
5. 87163100 Խաղողի ճզմիչ հատ 1 Ֆրանսիա 4,000,000
6. 85021180 Գեներատոր՝ էլդիզելային ASAHIIGEN ASH G4 50 հատ 1 Ֆրանսիա/Ֆրանսիա 6,820,000
7. 8419 Թորման սարք CHALVIGNIAC. 100 HL 400 000-450 000€ հատ 1 Ֆրանսիա 240,000,000
Ընդամենը 330,106,000
(հավելվածը լրաց., փոփ. 30.10.14 N 1162-Ա, խմբ., լրաց., փոփ. 15.01.15 N 6-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան