ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 877-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել մարզական միջոցառումների կազմակերպման ծառայությունների, ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների գնման ընթացակարգեր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա մարզական միջոցառումների կազմակերպման ծառայությունների, ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 877-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Պետական կառավարման մարմինը Գնման առարկան Գնման առարկայի արժեքը
(դրամ)
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում 1.150.300
ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում 4.960.800
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում 423.200
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 12 հավելվածում ներկայացված ապրանքներ 100.000.000
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայություններ 210.000
Ընդամենը 106.744.300
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան