Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016035

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունվարի 2016 թ. N 06-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 369-Ն հրամանով հաստատված՝

1) Հավելված 1-ի 13-րդ կետում «2016 թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «2016 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ» բառերով.

2) Հավելված 2-ի 12-րդ կետում «2016 թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «2016 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ» բառերով.

3) Հավելված 3-ի 21-րդ կետում «2016 թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «2016 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերին` փաստաթուղթը, օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։