Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2016 թվականի N 18-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի դատական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված «Միջազգային և ներպետական դատարանների առերեսումը մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին» խորագրով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի հունվարի 24-30-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել՝

1) Գևորգ Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Արման Թաթոյանինը, Էմիլ Բաբայանինը և Հովհաննես Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2016 թվականի հունվարի 27-29-ը՝ երկու գիշերավարձի ու երկու օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունվարի 21

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունվարի 21-ի N 18-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 24-30-Ը Ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Կոստանյան -ՀՀ գլխավոր դատախազ (պատվիրակության ղեկավար)

Ա. Թաթոյան -ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

է. Բաբայան -ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Հ. Հովհաննիսյան -ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։