Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-02-13-ից մինչև 2017-01-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-01-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2016 թվականի N 68-Ա

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. փետրվարի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 12-ի N 68-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Թունյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)

Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ

Ս. Դարբինյան - Վանաձորի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ա. Դարբինյան - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության տեսչության պետ

Մ. Սայադյան - ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Բաղդասարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Կ. Սարիբեկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ս. Քառյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ս. Թումանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Ս. Ժամհարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան

Թ. Շահվերդյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան

Զ. Վարդանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան

Հ. Գրիգորյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան

Ա. Պողոսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Վ. Այվազյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ

Ա. Եղիազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Գ. Նազարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Ռ. Սարգսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Կ. Աթոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Հարությունյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։