ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի N 69-Ա
«ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1054-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 921-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1054-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. փետրվարի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
փետրվարի 12-ի N 69-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Հարությունյան - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
Հ. Հովեյան - Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Իգիթյան - «Գեղագիտության պետական ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - Հայաստանի պատմության պետական թանգարանի հրատարակչական բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ա. Ծատուրյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - Նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Թադևոսյան - նկարիչ (համաձայնությամբ)
Մ. Գրիգորյան - նկարիչ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Այվազյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր
Ա. Ավետիսյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի դեկան
Վ. Ղազարյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ
Գ. Բաղդասարյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ
Գ. Գևորգյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ
Ա. Գրիգորյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Մկրտչյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ս. Պողոսյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Ղամբարյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ս. Շավոյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ն. Վարդանյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Ալավերդյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան