ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2016 թվականի N 41-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1050-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1050-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
փետրվարի 3-ի N 41-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Մ. Բադեյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Տ. Մուկուչյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Է. Ղազարյան - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ
Վ. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Է. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան
Լ. Բլբուլյան - բանաստեղծ, լրագրող (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Կուտուզյան - Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր
Թ. Ասոյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
Ա. Առաքելյան - Գավառի պետական համալսարանի դասախոս
Մ. Հակոբյան - Գավառի պետական համալսարանի դասախոս
Հ. Հարությունյան - Գավառի պետական համալսարանի դասախոս
Ա. Ղարիբյան - Գավառի պետական համալսարանի դասախոս, ակադեմիական քաղաքականության վարչության պետ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Սինանյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Մ. Ավետիսյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Յավրյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Լ. Մանուկյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Գ. Ներսիսյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
Գ. Ղարաբաղցյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան